2 րոպե ընթերցում

Ինչպե՞ս բողոքարկել ճանապարհային ոստիկանության տեսախցիկի տուգանքը. ամբողջական ուղեցույց

0դիտումներ
Երբևէ ստացե՞լ եք տուգանք ճանապարհային տեսախցիկից, որի հետ համաձայն չեք եղել։ Սխալմունքները պատահում են, և յուրաքանչյուր վարորդ ունի իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն։ TUGANQ.COM-ը ներկայացնում է մանրամասն ուղեցույց, թե ինչպես կարող եք բողոքարկել վարչական ակտը Հայաստանում։

Նախքան սկսելը. ռիսկերի գնահատում

Բողոքարկման գործընթաց սկսելուց առաջ կարևոր է հասկանալ հնարավոր ռիսկերը.

  • Զեղչի կորուստ: Վարչական ակտը վերադաս մարմնում բողոքարկելիս Դուք կորցնում եք տուգանքը 30% զեղչով վճարելու հնարավորությունը։
  • Դատական ծախսեր: Եթե գործը հասնի դատարան, պատրաստ եղեք լրացուցիչ ծախսերի՝
- Պետական տուրք (ՀՀ Վարչական դատարանի պետական տուրքի հաշվիչ)
  • Փոստային և նամակագրության ծախսեր
  • Հնարավոր իրավաբանական կամ փաստաբանական ծառայությունների վճարներ
Քայլ 1. Վարչական բողոքարկում (Արտադատական կարգ)

Սա բողոքարկման առաջին և պարտադիր փուլն է։ Դուք ունեք 30 օր՝ ակտի մասին ծանուցումը ստանալու պահից։

Բողոքը կարելի է ներկայացնել երկու եղանակով.

  • Փոստային առաքմամբ. Բողոքը հասցեագրեք ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը։
  • Առցանց՝ e-request.am կայքի միջոցով. Սա ամենահարմար տարբերակն է։
    • Գրանցվեք կայքում։
    • «Ում եք ուղղում Ձեր նամակը» դաշտում ընտրեք «ՀՀ ոստիկանություն» կամ «ՀՀ ներքին գործերի նախարարություն»։
    • Կցեք Ձեր բողոքը և անհրաժեշտ ապացույցները (եթե առկա են)։
    e-request.am կայքում գրանցվելու և դիմում-բողոք ուղարկելու մանրամասն ուղեցույցը կարող եք գտնել այստեղ

    Սովորաբար, բողոքի պատասխանը տրվում է 30-օրյա ժամկետում։

    Քայլ 2. Դատական բողոքարկում

    Եթե Ձեր վարչական բողոքը մերժվել է, սակայն Դուք շարունակում եք վստահ լինել Ձեր իրավացիության մեջ, կարող եք դիմել դատարան։

    • Ժամկետ: Մերժման որոշումը ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում։
    • Դատարան: Հայցադիմումը պետք է ներկայացնել ՀՀ վարչական դատարան (հասցե՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող., 23 շենք)։
    • Անհրաժեշտ փաստաթղթեր:
    - Հայցադիմում
    • Պետական տուրքի վճարման անդորրագիր
    • Վարչական բողոքի մերժման որոշման պատճենը
    • Անձնագրի պատճեն
    • Հայցադիմումը պատասխանողին (ՃՈ) ուղարկելը հաստատող փոստային անդորրագիր
    Կարևոր է հիշել. եթե դատարանում հաղթեք գործը, Ձեր կողմից վճարված պետական տուրքը կվերադարձվի։

    ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ