Ստորև ներկայացնում ենք քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես կարող եք օգտվել այս հնարավորությունից։
Քայլ 1. Մուտք գործեք roadpolice.am համակարգ
Բացեք roadpolice.am կայքը։ Եթե ֆիզիկական անձ եք, սեղմեք «Ֆիզ․ անձանց համար» կոճակը, այնուհետև ընտրեք «Սեփականատեր» կամ «Այլ» տարբերակը։ Լրացրեք պահանջվող բոլոր դաշտերը (հանրային ծառայությունների համարանիշ կամ անձնագրի տվյալներ) և մուտք գործեք ձեր անձնական էջ։ Դուք կհայտնվեք «Տրանսպորտային միջոցներ» բաժնում, որտեղ տեսանելի կլինեն ձեր մեքենաների տվյալները։
Քայլ 2. Անցեք «Ծանուցումներ» բաժինըՁախ կողմի մենյուում գտեք և սեղմեք «Ծանուցումներ» ենթաբաժնի վրա։
Քայլ 3. Ավելացրեք ձեր էլեկտրոնային փոստի հասցենԲացված դաշտում ուշադիր լրացրեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմեք «Կատարել» կոճակը։ Համակարգը ձեզ կտեղեկացնի. «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով»։
Քայլ 4. Հաստատեք էլեկտրոնային փոստըՄուտք գործեք ձեր էլ․ փոստ և գտեք [email protected] հասցեից ստացված նամակը։ Բացեք նամակը և անցեք հաստատման հղումով։ Հղումով անցնելուց հետո դուք կրկին կվերահղվեք roadpolice.am կայքի «Ծանուցումներ» բաժին, որտեղ կանաչ նշանը կվկայի, որ գրանցումը հաջողությամբ ավարտվել է։
💡 Կարևոր հուշումներ- Եթե նամակը չեք գտնում ձեր մուտքային արկղում, անպայման ստուգեք «Spam» բաժինը։
- Եթե գրանցման ընթացքում խնդիրներ են առաջանում, փորձեք գործողությունը կատարել համակարգչով, քանի որ երբեմն բջջային տարբերակը կարող է անկայուն աշխատել։
- Ուշադրություն։ Զեղչը կիրառվում է միայն այն խախտումների համար, որոնք կատարվել են էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելուց հետո։

