2 րոպե ընթերցում

Կարո՞ղ են արդյոք Հայաստանի քաղաքացիներն ու երկքաղաքացիները մեքենա վարել օտարերկրյա վարորդական իրավունքով

0դիտումներ
ՀՀ քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացիների) կողմից Հայաստանի տարածքում օտարերկրյա վարորդական իրավունքով մեքենա վարելու հարցը հստակ կարգավորված է գործող օրենսդրությամբ։

Գործող կարգավորման համաձայն (ուժի մեջ է 2025 թվականի օգոստոսի 2-ից)՝ ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիություն ունեցող անձինք հնարավորություն ունեն Հայաստան մուտք գործելուց հետո երեք ամսվա ընթացքում վարել տրանսպորտային միջոցներ՝ օգտագործելով իրենց օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականները։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ այլ պետությունների կողմից տրված և «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 1968 թվականի կոնվենցիայի պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները Հայաստանի տարածքում վավեր են համարվում ՀՀ քաղաքացու կողմից երկիր մուտք գործելու օրվանից 90 օր ժամկետով։

Ներքին գործերի նախարարության պարզաբանմամբ՝ այս իրավունքից կարող են օգտվել նաև այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ գտնվում են Հայաստանում (հաշվարկը սկսվում է վերջին մուտքի օրվանից)։

Ո՞ր երկրների վարորդական իրավունքներն են համապատասխանում կոնվենցիային։

🇦🇱 Ալբանիա
🇦🇹 Ավստրիա
🇧🇸 Բահամյան կղզիներ
🇧🇭 Բահրեյն
🇧🇾 Բելառուս
🇧🇪 Բելգիա
🇧🇦 Բոսնիա և Հերցեգովինա
🇧🇷 Բրազիլիա
🇧🇬 Բուլղարիա
🇨🇷 Կոստա Ռիկա
🇨🇮 Կոտ դ'Իվուար
🇭🇷 Խորվաթիա
🇨🇺 Կուբա
🇨🇿 Չեխիա
🇩🇰 Դանիա
🇪🇪 Էստոնիա
🇫🇮 Ֆինլանդիա
🇫🇷 Ֆրանսիա
🇬🇪 Վրաստան
🇩🇪 Գերմանիա
🇬🇷 Հունաստան
🇭🇺 Հունգարիա
🇮🇷 Իրան
🇮🇱 Իսրայել
🇮🇹 Իտալիա
🇰🇿 Ղազախստան
🇰🇼 Քուվեյթ
🇰🇬 Ղրղզստան
🇱🇻 Լատվիա
🇱🇷 Լիբերիա
🇱🇹 Լիտվա
🇱🇺 Լյուքսեմբուրգ
🇲🇩 Մոլդովա
🇲🇨 Մոնակո
🇲🇳 Մոնղոլիա
🇲🇪 Մոնտենեգրո
🇲🇦 Մարոկկո
🇳🇱 Նիդերլանդներ
🇳🇬 Նիգերիա
🇲🇰 Հյուսիսային Մակեդոնիա
🇳🇴 Նորվեգիա
🇵🇪 Պերու
🇵🇭 Ֆիլիպիններ
🇵🇱 Լեհաստան
🇵🇹 Պորտուգալիա
🇶🇦 Կատար
🇷🇴 Ռումինիա
🇷🇺 Ռուսաստան
🇸🇲 Սան Մարինո
🇸🇦 Սաուդյան Արաբիա
🇸🇳 Սենեգալ
🇷🇸 Սերբիա
🇸🇨 Սեյշելյան կղզիներ
🇸🇰 Սլովակիա
🇸🇮 Սլովենիա
🇿🇦 Հարավաֆրիկյան Հանրապետություն
🇪🇸 Իսպանիա
🇸🇪 Շվեդիա
🇨🇭 Շվեյցարիա
🇹🇯 Տաջիկստան
🇹🇭 Թաիլանդ
🇹🇳 Թունիս
🇹🇲 Թուրքմենստան
🇺🇦 Ուկրաինա
🇦🇪 Արաբական Միացյալ Էմիրություններ
🇬🇧 Միացյալ Թագավորություն
🇺🇾 Ուրուգվայ
🇺🇿 Ուզբեկստան
🇻🇳 Վիետնամ
🇿🇼 Զիմբաբվե

ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ