Տուգանքների աղյուսյակ

Դուք այստեղ եք`

ՎԱՐՉԱԿԱՆ

ՀոդվածԻրավախախտման նկարագրությունՊատասխանատվության միջոցներ
123 (1)ՏՄ շահագործումն արգելող անսարքություններով կամ պայմաններով վարելըՏուգանք՝ 5,000 ՀՀ դրամ
123 (2)Առանց թույլտվության վերասարքավորված ՏՄ վարելըՏուգանք՝ 10,000 ՀՀ դրամ
123 (3)Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռներ փոխադրելու կանոնները խախտելըՏուգանք՝ 20,000 ՀՀ դրամ
123 (4)Ապակիների լուսաթափանցելիության նորմերը խախտելը կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելըՏուգանք՝ 25,000 ՀՀ դրամ
123 (5)Ապակիների լուսաթափանցելիության նորմերը խախտելը կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելը (կրկնակի խախտում)Տուգանք՝ 29,000 ՀՀ դրամ, 2 տուգանային միավոր
123.1 (1)Ոչ ստանդարտ լուսային կամ ձայնային ազդանշանների սարքավորումներ տեղադրելը կամ օգտագործելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի)Տուգանք՝ 10,000 ՀՀ դրամ, սարքավորումների բռնագրավում
123.1 (2)Առանց թույլտվության կարմիր կամ կապույտ առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ տեղադրելը, կամ օպերատիվ ծառայությունների մեքենաների գունավորումն օգտագործելը (նմանակելը)ՏՄ վարելու իրավունքից զրկում 1 տարի, իսկ վարորդական իրավունք չունեցող անձի դեպքում տուգանք՝ 200,000 ՀՀ դրամ, փարոսիկների և ազդանշանների բռնագրավում
123.3 (1)Անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոց վարելը կամ ուղևոր փոխադրելըՏուգանք՝ 10,000 ՀՀ դրամ, 1 տուգանային միավոր
123.4 (1)Չհաշվառված ՏՄ վարելը կամ ներմուծված ՏՄ-ի սեփականության իրավունքը ժամանակին չգրանցելըՏուգանք՝ 20,000 ՀՀ դրամ
123.4 (2)Տեխնիկական զննություն չանցած կամ արգելված անսարքություններով ՏՄ վարելըՏուգանք՝ 20,000 ՀՀ դրամ
123.5 (1)Անընթեռնելի (տառերը կամ թվերը պարզ չերևացող) կամ ոչ ստանդարտ համարանիշով տրանսպորտային միջոց վարելըՏուգանք՝ 5,000 ՀՀ դրամ, 0.5 տուգանային միավոր
123.5 (1.1)Տրանսպորտային միջոցի համարանիշի առնվազն մեկ նիշը փակելըՏուգանք՝ 25,000 ՀՀ դրամ, 2 տուգանային միավոր
123.5 (2)Համարանիշը սահմանված տեղում չփակցնելըՏուգանք՝ 5,000 ՀՀ դրամ
123.5 (3)Ժամանակավոր համարանիշի գործողության ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոց վարելըՏուգանք՝ 20,000 ՀՀ դրամ
123.5 (4)Առանց համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշով տրանսպորտային միջոց վարելըՏՄ վարելու իրավունքից զրկում 1 տարի, իսկ իրավունք չունեցող անձի դեպքում տուգանք՝ 200,000 ՀՀ դրամ
123.5 (5)Համարանիշն այլ անձի հանձնելըՏուգանք՝ 25,000 ՀՀ դրամ, 3 տուգանային միավոր
123.5 (6)Հետնամասում համարանիշի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոց վարելըՏուգանք՝ 5,000 ՀՀ դրամ
123.5 (10)Դեղին հիմնագույնի համարանիշն այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելըՏՄ վարելու իրավունքից զրկում 1 տարի, իսկ իրավունք չունեցող անձի դեպքում տուգանք՝ 200,000 ՀՀ դրամ
123.5 (16)Զույգ համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ համարանիշով վարելըՏուգանք՝ 20,000 ՀՀ դրամ, 2 տուգանային միավոր
123.5 (17)Զույգ համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ համարանիշով վարելը (կրկնակի)ՏՄ վարելու իրավունքից զրկում` 1 տարի
123.6Քվադրոցիկլ (մոտոամենագնաց), ձյունաճահճագնաց կամ ձյունագնաց վարելը ընդհանուր օգտագործման ճանապարհներինՏուգանք՝ 10,000 ՀՀ դրամ
124 (1)Ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելըՏուգանք՝ 5,000 ՀՀ դրամ
124 (2)Երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելըՏուգանք՝ 10,000 ՀՀ դրամ, 1 տուգանային միավոր
124 (5)Խաչմերուկների անցման կանոնները խախտելըՏուգանք՝ 5,000 ՀՀ դրամ, 1 տուգանային միավոր
124 (6)Հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելըՏուգանք՝ 5,000 ՀՀ դրամ, 1 տուգանային միավոր
124 (7)Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելըՏուգանք՝ 3,000 ՀՀ դրամ
124 (8)Վազանցի կանոնները խախտելըՏուգանք՝ 5,000 ՀՀ դրամ, 1 տուգանային միավոր
124 (9)Երթևեկությունն սկսելու, մանևր կատարելու, հետընթաց կատարելու կանոնները խախտելըՏուգանք՝ 5,000 ՀՀ դրամ, 1 տուգանային միավոր
124 (11)Ընթացքի ժամանակ ձեռքով ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելը (բացառությամբ ծառայողական առաջադրանք կատարող օպերատիվ ծառայությունների վարորդների)Տուգանք՝ 10,000 ՀՀ դրամ, 1 տուգանային միավոր
124 (12)Արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելըՏուգանք՝ 3,000 ՀՀ դրամ
124 (13)Հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով վարելըՏուգանք՝ 5,000 ՀՀ դրամ
124 (14)Միակողմ երթևեկությամբ ճանապարհով հոսքին հակառակ ուղղությամբ վարելըՏուգանք՝ 20,000 ՀՀ դրամ, 3 տուգանային միավոր
124 (15)Տրանսպորտային միջոցի դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ դռները բացելը, կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը` խոչընդոտ ստեղծելովՏուգանք՝ 5,000 ՀՀ դրամ
124 (16)Քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից քարշակման կանոնները խախտելըՏուգանք՝ 3,000 ՀՀ դրամ
124 (17)Բաժանարար գոտին չնախատեսված վայրերում հատելը` ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակովՏուգանք՝ 20,000 ՀՀ դրամ, 2 տուգանային միավոր
124 (18)Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը (բացառությամբ վազանցի կամ արգելքը շրջանցելու)Տուգանք՝ 25,000 ՀՀ դրամ, 3 տուգանային միավոր
124 (19)Ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելըՏուգանք՝ 5,000 ՀՀ դրամ
124 (21)Կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելըՏուգանք՝ 5,000 ՀՀ դրամ, 0.25 տուգանային միավոր
124 (22)Կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են կանգնել կամ փոխել ուղղությունըՏուգանք՝ 10,000 ՀՀ դրամ, 0.5 տուգանային միավոր
124 (23)Կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտումը, եթե տրանսպորտային միջոցը տարհանվել է, կամ «Հաշմանդամ» նշանով կահավորված տեղում առանց այդ նշանի տրանսպորտային միջոցը կանգնեցնելըՏուգանք՝ 20,000 ՀՀ դրամ, 0.5 տուգանային միավոր
124 (26)Հետիոտնային անցման վրա կանգնեցնելըՏուգանք՝ 15,000 ՀՀ դրամ, 1 տուգանային միավոր
124.3 (1)Լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելըՏուգանք՝ 25,000 ՀՀ դրամ, 2 տուգանային միավոր
124.4 (1)Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելըՅուրաքանչյուր գերազանցված կմ/ժ-ի համար` 1,000 ՀՀ դրամ
124.4 (2)Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելըՏուգանք՝ 20,000 ՀՀ դրամ, 2 տուգանային միավոր
124.4 (3)Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելըՏուգանք՝ 25,000 ՀՀ դրամ, 3 տուգանային միավոր
124.4 (4)Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելըՏուգանք՝ 29,000 ՀՀ դրամ, 4 տուգանային միավոր
124.4 (5)Երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելըՏՄ վարելու իրավունքից զրկում 1 տարի, իսկ իրավունք չունեցող անձի դեպքում տուգանք՝ 200,000 ՀՀ դրամ
125 (1)Երկաթուղային գծանցներով երթևեկության կանոնները խախտելըՏուգանք՝ 10,000 ՀՀ դրամ
125 (2)Երկաթուղային գծանցին մոտենալիս գծանցի հերթապահի ցուցումներով, լուսացույցի, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով չղեկավարվելըՏուգանք՝ 20,000 ՀՀ դրամ
125 (3)Գծանց մուտք գործելը արգելող ազդանշանների դեպքումՏուգանք՝ 10,000 ՀՀ դրամ
125 (4)Գծանցի վրա հարկադրված կանգառի դեպքում կանոնների պահանջները չկատարելըՏուգանք՝ 10,000 ՀՀ դրամ
125 (5)Գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները շրջանցելը հանդիպակաց գոտի դուրս գալով, ուղեփակոցն ինքնակամ բացելը, դանդաղընթաց մեքենաներով առանց թույլտվության գծանցով երթևեկելը և տրակտորային քարշատափաններ քարշակելըՏուգանք՝ 20,000 ՀՀ դրամ
126 (1)Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը (արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում 1 գ/լ, կամ արտաշնչած օդի մեջ` 0.5 մգ/լ)Տուգանք՝ 29,000 ՀՀ դրամ, 4 տուգանային միավոր
126 (1.1)Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը (արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում 1 գ/լ, կամ արտաշնչած օդի մեջ` 0.5 մգ/լ)ՏՄ վարելու իրավունքից զրկում` 6 ամիս
126 (2)Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը (արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գ/լ, կամ արտաշնչած օդի մեջ` 0.5 մգ/լ)ՏՄ վարելու իրավունքից զրկում` 1 տարի
126 (3)Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը (թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ազդեցության տակ)ՏՄ վարելու իրավունքից զրկում` 2 տարի
126 (4)Սահմանված կարգով սթափության վիճակի ստուգումից խուսափելըՏՄ վարելու իրավունքից զրկում` 2 տարի
126 (5)Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում (արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում 1 գ/լ, կամ արտաշնչած օդի մեջ` 0.5 մգ/լ) վարելը (մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը)ՏՄ վարելու իրավունքից զրկում` 1 տարի
128 (1)Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելըՏուգանք՝ 25,000 ՀՀ դրամ
128 (3)Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը (վարորդականը կա, բայց վարորդի մոտ չի)Տուգանք՝ 3,000 ՀՀ դրամ
128 (4)Ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելըՏուգանք՝ 10,000 ՀՀ դրամ
128 (5)Տրանսպորտային միջոցը տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ այն անձին հանձնելը, որը տրանսպորտային միջոցը հանձնող անձի համար ակնհայտորեն տվյալ իրադրությունում իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետևանքով չէր կարող տրանսպորտային միջոցն անվտանգ վարելՏուգանք՝ 25,000 ՀՀ դրամ
129.2 (1)ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից ԱՊՊԱ գործող պայմանագիր չունենալը (10 օրից ավել)Տուգանք՝ յուրաքանչյուր 10 օրվա համար 5,000 ՀՀ դրամ, տարեկան՝ ոչ ավել քան 50,000 ՀՀ դրամ
129.2 (2)Առանց ԱՊՊԱ գործող պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելը (24 ժամվա ընթացքում պայմանագիր կնքելու դեպքում՝ տուգանքը կդառնա` 25,000 ՀՀ դրամ)Տուգանք՝ 100,000 ՀՀ դրամ
135.2 (1)Վարելիս ծխելըՏուգանք՝ 7,000 ՀՀ դրամ, 0.5 տուգանային միավոր
135.2 (2)Հանրային տրանսպորտ վարելիս ծխելըՏուգանք՝ 20,000 ՀՀ դրամ, 1 տուգանային միավոր

ՔՐԵԱԿԱՆ

ՀոդվածԻրավախախտման նկարագրությունՊատիժ
342 (1)Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ պատճառել է առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնասՏուգանք՝ 1,500,000-2,250,000 դրամ, կամ հանրային աշխատանքներ 100-200 ժամ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում 2-5 տարի, կամ ազատության սահմանափակում առավելագույնը 3 տարի, կամ կարճաժամկետ ազատազրկում առավելագույնը 2 ամիս, կամ ազատազրկում` առավելագույնը 3 տարի
342 (2)Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահԱզատազրկում` 2-5 տարի
342 (3)Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահԱզատազրկում` 4-8 տարի
343 (1)Տրանսպորտային միջոցը հարբած (ոչ սթափ) վիճակում, տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ այն անձին հանձնելը, որը տվյալ իրադրությունում իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետևանքով չէր կարող տրանսպորտային միջոցն անվտանգ վարել, որի հետևանքով անզգուշությամբ պատճառվել է առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնասՏուգանք առավելագույնը 1,500,000 դրամ, կամ հանրային աշխատանքներ առավելագույնը 200 ժամ, կամ ազատության սահմանափակում առավելագույնը 2 տարի, կամ կարճաժամկետ ազատազրկում առավելագույնը 2 ամիս, կամ ազատազրկում` առավելագույնը 3 տարի
343 (2)Տրանսպորտային միջոցը հարբած (ոչ սթափ) վիճակում, տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ այն անձին հանձնելը, որը տվյալ իրադրությունում իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետևանքով չէր կարող տրանսպորտային միջոցն անվտանգ վարել, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահԱզատազրկում` 2-5 տարի
343 (3)Տրանսպորտային միջոցը հարբած (ոչ սթափ) վիճակում, տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ այն անձին հանձնելը, որը տվյալ իրադրությունում իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետևանքով չէր կարող տրանսպորտային միջոցն անվտանգ վարել, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահԱզատազրկում` 4-8 տարի
344 (1)Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելըՏուգանք առավելագույնը 750,000 դրամ, կամ հանրային աշխատանքներ առավելագույնը 100 ժամ, կամ կարճաժամկետ ազատազրկում` առավելագույնը 1 ամիս
344 (2)Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելըՏուգանք առավելագույնը 1,500,000 դրամ, կամ հանրային աշխատանքներ առավելագույնը 150 ժամ, կամ կարճաժամկետ ազատազրկում 1-2 ամիս, կամ ազատազրկում առավելագույնը 2 տարի

Գնահատեք նյութը`
Դիսլայք 1
Դիտումներ` 1345
Scroll to top