Մեքենայի ԱՊՊԱ-նն վերջացելա ու չի շահագործվում, տուգանք կգա

Դուք այստեղ եք`
  • Գլխավոր
  • ԱՊՊԱ
  • Մեքենայի ԱՊՊԱ-նն վերջացելա ու չի շահագործվում, տուգանք կգա

Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Օրենսգրքի 129.2-րդ հոդվածը սահմանում է`
Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր`
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համարսահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սա նշանակում է, որ ԱՊՊԱ-ն վերջանալուց հետո ձեզ կարող են ենթարկել վարչական պատասխանատվության, ամեն 10 օրվա համար 5000 դրամ, բայց ոչ ավել քան 50000 դրամ։
Այս տուգանքը ոչ միշտ է կիրառվում, բայց կիրառելու դեպքեր հայտնի են, ուստի խորհուրդ է տրվում հանձնել մեքենայի պետ. համարանիշները կամ կազմել ԱՊՊԱ պայմանագիր, որպեսզի խուսափել տուգանքներից։

Գնահատեք նյութը`
Դիսլայք 0
Դիտումներ` 12
Scroll to top