Ինչպես բողոքարկել ՃՈ տեսախցիկների տուգանքը

Դուք այստեղ եք`

Նախքան տուգանքը բողոքարկելու որոշում կայացնելը, կարևոր է հաշվի առնել հետևյալ ռիսկերը՝

  • Վերադասի միջոցով բողոքարկելիս դուք կկորցնեք 30 տոկոս զեղչից օգտվելու հնարավորությունը
  • Դատական կարգով բողոքարկման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ ծախսերը՝
    – Պետական տուրք (ՀՀ Վարչական դատարանի պետական տուրքի հաշվիչ)
    – Նամակագրության ծախսեր
    – Հնարավոր իրավաբանական/փաստաբանական ծախսեր

Բողոքարկման քայլերը

1. Վարչական բողոքարկում

Տեսախցիկով արձանագրված վարչական ակտը կարող եք բողոքարկել հետևյալ կերպ՝

  • Ակտի ծանուցումից հետո ունեք 30 օր բողոքարկման համար
  • Բողոքը կարող եք ներկայացնել երկու եղանակով՝
    – Փոստային առաքմամբ՝ ուղղված ՃՈ-ին
    – e-request.am կայքի միջոցով

e-request.am կայքով բողոքարկում

  1. Գրանցվեք կայքում
  2. «Ում եք ուղղում Ձեր նամակը» դաշտում ընտրեք՝
  • «ՀՀ ոստիկանություն»
    կամ
  • «ՀՀ ներքին գործերի նախարարություն»

Բողոքի պատասխանը սովորաբար տրվում է 30 օրվա ընթացքում։

e-request.am կայքում գրանցվելու և դիմում-բողոք ուղարկելու մանրամասն ուղեցույցը կարող եք գտնել այստեղ։

2. Դատական բողոքարկում

Եթե ձեր վարչական բողոքը մերժվել է, և դուք համաձայն չեք այդ որոշման հետ, ապա կարող եք դիմել դատարան։

Ժամկետ: Մերժման պատասխանը ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթեր:

  • Հայցադիմում
  • Պետական տուրքի վճարման անդորագիր
  • Մերժման պատասխանի պատճեն
  • Անձնագրի պատճեն
  • Հայցադիմումը պատասխանողին ուղարկելու փոստային անդորագիր

Հասցե: ՀՀ վարչական դատարան
Հայաստան, 0026, Երևան
Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Կարևոր: Դատական գործը հաղթելու դեպքում վճարված պետական տուրքը ենթակա է վերադարձման։

Գնահատեք նյութը`
Դիսլայք 0
Դիտումներ` 112
Scroll to top