ԱՊՊԱ որոշումներում հնարավոր է բողոքարկել երկու առարկա՝
- Գնահատված վնասի չափը
- Մեղավորությունը
Այս երկու առարկաներից առավել հաճախ բողոքարկվում են վնասի չափերը։ Բողոքարկումների մի մասը օբյեկտիվ են, այսինքն վնասը իսկապես քիչ է գնահատված լինում, կամ սուբյեկտիվ՝ իրական վնասից ավել գումար կորզելու և գրպանը դնելու համար։
Վնասի թերի գնահատման պատճառները
Վնասի քիչ գնահատման օբյեկտիվ պատճառներից մեկը վնասված որոշ պահեստամասերի բաց թողումն է կամ չնկատելը։ Օրինակ՝ մեծ պատահարների դեպքում ապահովագրական ընկերության փորձագետը որոշ դետալներ կարող է չնկատել, որ վնասված են, և չներառել գնահատման ցանկի մեջ։ Հաճախ որոշ ապահովագրական ընկերություններ վնասը միտումնավոր ցածր են գնահատում․ միգուցե հաճախորդը չբողոքարկի և հաջողվի քիչ հատուցել։
Կարևոր գործոններ
Էլեկտրոնային հասցեի կարևորությունը
ԱՊՊԱ հատուցում ստանալու գործընթացում կարևորագույն գործոններից մեկը պայմանագրում ճիշտ էլեկտրոնային հասցե ունենալն է։ Այս գործընթացի ամբողջ կոմունիկացիան իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Պայմանագրում սխալ մեյլ նշված լինելու դեպքում մարդիկ ուղղակի չեն ստանում ծանուցումները, բաց են թողնում բողոքարկման ժամկետները, և ունենում են ավելի վատ հետևանքներ։
Ինքնաշխատ դիմումների ընթացակարգ
Եթե ԱՊՊԱ պատահարը գրանցվել է ASWA հավելվածի միջոցով կամ այն արձանագրել է Ոստիկանությունը (բացառությամբ մարմնական վնասներով պատահարների), ԱՊՊԱ հատուցման պրոցեսը մեկնարկում է առանց ձեր հատուցման դիմումի։ Ապահովագրական ընկերությունը ավտոմատ սկսում է վնասի գնահատումը և որոշման կայացումը՝ առանց սպասելու ձեր դիմումին։
Բողոքարկման ձևերը
Գոյություն ունի բողոքարկման 2 ձև՝
1. Լրացուցիչ փորձաքննություն
- Ժամկետ՝ որոշման ծանուցումից հետո 2 աշխատանքային օր
- Անվճար է
- Իրականացնում է ապահովագրական ընկերությունը
- Արդյունքը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում
2. Կրկնակի փորձաքննություն
- Ժամկետ՝ որոշման ծանուցումից հետո 5 աշխատանքային օր
- Վճարովի է (5,000 – 49,000 ՀՀ դրամ)
- Իրականացնում է Ավտոապահովագրողների Բյուրոն
- Արդյունքը՝ 3-5 աշխատանքային օրվա ընթացքում
Վերջնական բողոքարկում
Եթե վերոնշյալ երկու տարբերակներից որևէ մեկով չեք գոհացել՝
- Ֆիզիկական անձինք կարող են դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին (6 ամսվա ընթացքում)
- Իրավաբանական անձինք կարող են բողոքարկել դատական կարգով
Կարևոր հուշումներ
- ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեից ուղարկվող դիմումները համարվում են պատշաճ ստորագրված
- Դիմումները կարելի է լրացնել էլեկտրոնային եղանակով
- Հնարավոր է սկզբից դիմել Լրացուցիչ փորձաքննության, հետո՝ Կրկնակի
- Կարելի է նաև միանգամից դիմել Կրկնակի փորձաքննության