Ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումները roadpolice.am համակարգում և ստանալ 20% զեղչ

Դուք այստեղ եք`
  • Գլխավոր
  • Ընդհանուր
  • Ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումները roadpolice.am համակարգում և ստանալ 20% զեղչ

Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ հաջորդական քայլերը՝

Քայլ 1. Մուտք գործել ՀՀ ոստիկանության առցանց հարթակ՝ roadpolice.am համակարգ։ Օրինակ, սեղմելով «Ֆիզ․ անձանց համար» կոճակը, ընտրելով «Սեփականատեր» կամ «Այլ»՝ և լրացնելով բոլոր դաշտերը հայտնվում եք «Տրանսպորտային միջոցներ» ենթաբաժնում, որտեղ երևում են ձեր տրանսպորտային միջոցների տվյալները։

2025 01 09 At 12.00.05 1
2025 01 09 At 12.01.32

Քայլ 2. Հաջորդ քայլով սեղմելով «Ծանուցումներ» ենթաբաժինը:

2025 01 09 At 12.07.23

Քայլ 3. Էլ. փոստի հասցեն լրացնելով և «Կատարել» կոճակը սեղմելով՝ տեսնում եք «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով» նշումը։

2025 01 09 At 12.04.18 1
2025 01 09 At 12.05.14

Քայլ 4. Հաջորդիվ մուտք եք գործում էլ. փոստ և անցնում sms@roadpolice էլ. հասցեից ստացված հղումով ու հաստատում այն։ Հաստատելուց հետո կրկին կհայտնվեք roadpolice.am համակարգի «Ծանուցումներ» ենթաբաժնում, որտեղ արդեն կանաչ նշանի միջոցով կտեսնեք, որ էլեկտրոնային ծանուցման համար Ձեր գրանցումը հաջողությամբ կատարվել է։

2025 01 10 At 12.48.55

💡 Հուշումներ՝

  • Եթե նամակը չեք գտնում, ստուգեք «Spam» բաժինը։
  • Խնդիրների դեպքում փորձեք համակարգչով։
Գնահատեք նյութը`
Դիսլայք 0
Դիտումներ` 84
Scroll to top