Ո՞ր էլեկտրոմոբիլներն են ազատված կարմիր գծերի վճարից

Դուք այստեղ եք`

Երևան քաղաքի ավագանու՝ 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետ, 10-րդ ենթակետի համաձայն, 2025 թվականի ընթացքում էլեկտրամոբիլների սեփականատերերը և օրինական տիրապետողները կազատվեն Երևանի «Ա» և «Բ» գոտիների կարմիր գծերի վճարից։

Արտոնությունը տարածվում է այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք.

  • Օգտագործում են բացառապես էլեկտրաէներգիա որպես վառելիք
  • Աշխատում են միայն էլեկտրական շարժիչով
  • Գտնվում են օրինական տիրապետման ներքո (սեփականություն կամ այլ օրինական հիմքեր)

Կարևոր է նշել, որ արտոնությունը գործում է միայն 2025 թվականի ընթացքում՝ մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Այն տարածվում է ինչպես մայրաքաղաքի կենտրոնական՝ «Ա» գոտու, այնպես էլ «Բ» գոտու կարմիր գծերի վրա։

Հիբրիդային ավտոմեքենաները, որոնք օգտագործում են և՛ էլեկտրական, և՛ ներքին այրման շարժիչ, այս արտոնությունից չեն կարող օգտվել։ Արտոնությունը վերաբերում է միայն 100% էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցներին։

Այս որոշումը կայացվել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի հիման վրա և ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։

Գնահատեք նյութը`
Դիսլայք 1
Դիտումներ` 168
Scroll to top