Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ հաջորդական քայլերը՝
Քայլ 1. Մուտք գործել ՀՀ ոստիկանության առցանց հարթակ՝ roadpolice.am համակարգ։ Օրինակ, սեղմելով «Ֆիզ․ անձանց համար» կոճակը, ընտրելով «Սեփականատեր» կամ «Այլ»՝ և լրացնելով բոլոր դաշտերը հայտնվում եք «Տրանսպորտային միջոցներ» ենթաբաժնում, որտեղ երևում են ձեր տրանսպորտային միջոցների տվյալները։
Քայլ 2. Հաջորդ քայլով սեղմելով «Ծանուցումներ» ենթաբաժինը:
Քայլ 3. Էլ. փոստի հասցեն լրացնելով և «Կատարել» կոճակը սեղմելով՝ տեսնում եք «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով» նշումը։
Քայլ 4. Հաջորդիվ մուտք եք գործում էլ. փոստ և անցնում sms@roadpolice էլ. հասցեից ստացված հղումով ու հաստատում այն։ Հաստատելուց հետո կրկին կհայտնվեք roadpolice.am համակարգի «Ծանուցումներ» ենթաբաժնում, որտեղ արդեն կանաչ նշանի միջոցով կտեսնեք, որ էլեկտրոնային ծանուցման համար Ձեր գրանցումը հաջողությամբ կատարվել է։
💡 Հուշումներ՝
- Եթե նամակը չեք գտնում, ստուգեք «Spam» բաժինը։
- Խնդիրների դեպքում փորձեք համակարգչով։