Ինչպես տեսնել Հարկադիրը

Դուք այստեղ եք`

Շատերի համար պետք է ստուգել Հարկադիր կատարման ծառայությունում իրենց վերաբերյալ վարույթների և կալանքների առկայությունը։ Այստեղ կներկայացնենք դա անելու երեք հիմնական եղանակները`

1. Էլեկտրոնային համակարգի միջոցով

Հարկադիր կատարման ծառայությունն ունի առցանց կաբինետ (cabinet.harkadir.am), որտեղ գրանցվելով՝ կարող եք տեսնել ձեր վարույթները։ Սակայն հարկ է նշել, որ գրանցման գործընթացը բավական ժամանատար է և համեմատաբար բարդ։ Գրանցվելու համար այցելեք հետևյալ հասցեն՝ https://cabinet.harkadir.am/dahkcabinet/account/register?returnUrl=/dahkcabinet/cabinet/home

2. Թեժ գծի միջոցով

Ամենաարագ տարբերակներից մեկը թեժ գծին զանգահարելն է։ Դուք կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

  • 88-29
  • 88-19

3. Անձամբ այցելելով

Եթե նախընտրում եք անձամբ այցելել և տեղում ճշտել տեղեկությունները, կարող եք գնալ Հարկադիր կատարման ծառայության գրասենյակ հետևյալ հասցեով՝
Երևան, Հալաբյան փողոց 41ա։

Խորհուրդ ենք տալիս պարբերաբար ստուգել ձեր վարույթների կարգավիճակը՝ անցանկալի անակնկալներից խուսափելու համար։ Ընտրեք ձեզ համար ամենահարմար տարբերակը վերոնշյալ երեք եղանակներից։

Գնահատեք նյութը`
Դիսլայք 0
Դիտումներ` 7
Scroll to top