Պարեկի կողմից կազմված մարագոտու վարչական ակտը բողոքարկելու հերթականությունը՝
1. Ակտի ծանուցումից 30 օրվա ընթացքում Ձեր բողոքը ազատ ոճով ուղարկում եք պարեկային ծառայության կամ ՃՈ-ի հասցեին փոստով կամ e-request.am կայքի միջոցով, նախորոք գրանցվելով կայքում («Ում եք ուղղում Ձեր նամակը» դաշտում ընտրեք «ՀՀ ոստիկանություն»): Միջինում 30 օրվա ընթացքում կստանաք Ձեր բողոքի պատասխանը: Մոտ 95 տոկոս դեպքերում վերադասը չի բավարարում բողոքը։
2. Եթե Ձեր բողոքը մերժել են և դուք համաձայն չեք դրա հետ, մերժման պատասխանը ստանալուց 2 ամսվա ընթացքում կարող եք դիմել դատարան: Դատարան դիմելու համար պետք է կազմեք հայցադիմում և պետ.տուրքի (4000 դրամ) վճարումը հաստատող անդորագրի, մերժման պատասխանի, անձնագրի պատճենի և հայցադիմումի օրինակը պատասխանողին ուղարկելու կտրոնի հետ միասին ուղարկեք Վարչական դատարան «Հայաստան, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի փող., 23 շենք» հասցեով: Գործը հաղթելու դեպքում պետ.տուրքը կվերադարձվի ձեզ:
Դիտումներ` 23