Սկսենք նրանից, որ դուք ունեք 30 օր ժամկետ վարչական ակտը բողոքարկելու համար:
1. Մուտք եք գործում ԱՅՍ կայք ու սեղմում «Մուտք» կոճակը՝
3. Հաջորդ պատուհանում լրացնում եմ ամբողջ ինֆորմացիան և սեղմում եք «Առաջ ->» կոճակի վրա`
4. Հաջորդ պատուհանում ընտրում եք ձեր քաղաքացիությունը և սեղմում եք «Առաջ ->» կոճակի վրա՝
5. Այնուհետև ձեր էլ. փոստի հասցեին համակարգը կուղարկի կոդ, որը պետք է գրեք այս էջում ու սեղմեք «Առաջ ->» կոճակի վրա`
6. Որից հետո կտեսնեք Հեռախոսահամարի հաստատման էջը, որտեղ պետք է մուտք անեք հեռախոսահամարին SMS-ի միջոցով եկած կոդը և սեղմեք «Առաջ ->» կոճակի վրա`
7. Գրանցվելուց և մուտք գործելուց հետո սեղմում եք «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» բաժնի «Ուղարկել» կոճակը՝
8. Այնուհետ սեղմում եք «Դիմում» կոճակը, ապա «Առաջ ->» կոճակը՝
9. Հետո սեղմում եք «Անհատ» կոճակը, հաստատում, որ ծանթացել եք և սեղմում «Առաջ ->»՝
10. Լրացնում եք բոլոր դաշտերը, ընտրում նախընտրած ծանուցման ձևը և «Ո՞ւմ եք ուղղում Ձեր նամակը» դաշտում ընտրում թե ում եք ուղղում այն: (Եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող եք փասթաթուղթը ստորագրել էլ.ստորագրությամբ)՝
11. Ներքևի հատվածում ազատ ոճով ներկայացնում եք, թե որ վարչական ակտն եք ցանկանում բողոքարկել և ինչի համար՝
12. Եթե չունեք էլեկտրոնայի ստորագրություն, ապա խորհուրդ է տրվում տպել նույն դիմումը և ձեռքով ստորագրել, այնուհետ սքանավորել և կցել «Կցել ֆայլ» կոճակի միջոցով ձեր դիմումին: Դրանից հետո սեղմում եք «Առաջ ->» կոճակը և ձեր նշած էլ.հասցեին կստանաք դիմումի ընթացքին հետևելու կոդ և հղում:
13. Ձեր դիմումի պատասխանը կստանաք միջինում 30 օրվա ընթացքում: