Պարեկային ծառայության կողմից կազմված վարչական ակտի դեմ բողոք ներկայացնելը բարդ գործընթաց չէ, սակայն պահանջում է որոշակի գիտելիքներ և ուշադրություն: Այս հոդվածում կներկայացնենք բողոքարկման գործընթացը քայլ առ քայլ:
Բողոքարկման ռիսկերի գնահատում
Նախքան բողոքարկման գործընթացը սկսելը, կարևոր է հաշվի առնել հետևյալ ռիսկերը՝
- Վերադաս մարմնին բողոքարկելու դեպքում դուք կկորցնեք տուգանքի 30 տոկոս զեղչի հնարավորությունը
- Դատական կարգով բողոքարկման դեպքում առաջանում են լրացուցիչ ծախսեր՝
– Պետական տուրք (ՀՀ Վարչական դատարանի պետական տուրքի հաշվիչ)
– Նամակագրության ծախսեր
– Հնարավոր իրավաբանական ծառայությունների վճարներ
Բողոքարկման քայլերը
1. Վերադաս մարմնին բողոքարկում
Ակտը ստանալուց հետո դուք ունեք 30 օր՝ վերադաս մարմնին բողոք ներկայացնելու համար: Բողոքը կարող եք ներկայացնել երկու եղանակով՝
Փոստային առաքում
- Կազմեք բողոքը ազատ ոճով
- Ուղարկեք պարեկային ծառայության հասցեին
e-request.am համակարգի միջոցով
- Գրանցվեք e-request.am կայքում
- «Ում եք ուղղում Ձեր նամակը» դաշտում ընտրեք՝
– «ՀՀ ոստիկանություն»
կամ
– «ՀՀ ներքին գործերի նախարարություն» - Լրացրեք և ուղարկեք բողոքը
e-request.am կայքում գրանցվելու և դիմում-բողոք ուղարկելու մանրամասն ուղեցույցը կարող եք գտնել այստեղ
Պարեկային ծառայությունը սովորաբար պատասխանում է 30 օրվա ընթացքում:
2. Դատական կարգով բողոքարկում
Եթե վերադաս մարմինը մերժել է ձեր բողոքը, և դուք համաձայն չեք այդ որոշման հետ, կարող եք դիմել դատարան: Դատարան դիմելու համար ունեք 2 ամիս ժամանակ՝ մերժման պատասխանը ստանալու պահից:
Դատարան դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
- Հայցադիմում
- Պետական տուրքի վճարման անդորագիր
- Մերժման պատասխանի պատճեն
- Անձնագրի պատճեն
- Հայցադիմումի օրինակը պատասխանողին ուղարկելու փոստային անդորագիր
Փաստաթղթերն ուղարկեք Վարչական դատարան հետևյալ հասցեով՝
Հայաստան, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի փող., 23 շենք
Կարևոր է իմանալ
– Գործը հաղթելու դեպքում վճարված պետական տուրքը կվերադարձվի ձեզ:
– Վարչական դատարան չեք կարող դիմել, քանի վերադաս մարմին չեք բողոքարկել ակտը ու ստացել մերժման պատասխանը։