Նախքան տուգանքը բողոքարկելու որոշում կայացնելը, կարևոր է հաշվի առնել հետևյալ ռիսկերը՝
- Վերադասի միջոցով բողոքարկելիս դուք կկորցնեք 30 տոկոս զեղչից օգտվելու հնարավորությունը
- Դատական կարգով բողոքարկման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ ծախսերը՝
– Պետական տուրք (ՀՀ Վարչական դատարանի պետական տուրքի հաշվիչ)
– Նամակագրության ծախսեր
– Հնարավոր իրավաբանական/փաստաբանական ծախսեր
Բողոքարկման քայլերը
1. Վարչական բողոքարկում
Տեսախցիկով արձանագրված վարչական ակտը կարող եք բողոքարկել հետևյալ կերպ՝
- Ակտի ծանուցումից հետո ունեք 30 օր բողոքարկման համար
- Բողոքը կարող եք ներկայացնել երկու եղանակով՝
– Փոստային առաքմամբ՝ ուղղված ՃՈ-ին
– e-request.am կայքի միջոցով
e-request.am կայքով բողոքարկում
- Գրանցվեք կայքում
- «Ում եք ուղղում Ձեր նամակը» դաշտում ընտրեք՝
- «ՀՀ ոստիկանություն»
կամ - «ՀՀ ներքին գործերի նախարարություն»
Բողոքի պատասխանը սովորաբար տրվում է 30 օրվա ընթացքում։
e-request.am կայքում գրանցվելու և դիմում-բողոք ուղարկելու մանրամասն ուղեցույցը կարող եք գտնել այստեղ։
2. Դատական բողոքարկում
Եթե ձեր վարչական բողոքը մերժվել է, և դուք համաձայն չեք այդ որոշման հետ, ապա կարող եք դիմել դատարան։
Ժամկետ: Մերժման պատասխանը ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում
Անհրաժեշտ փաստաթղթեր:
- Հայցադիմում
- Պետական տուրքի վճարման անդորագիր
- Մերժման պատասխանի պատճեն
- Անձնագրի պատճեն
- Հայցադիմումը պատասխանողին ուղարկելու փոստային անդորագիր
Հասցե: ՀՀ վարչական դատարան
Հայաստան, 0026, Երևան
Գարեգին Նժդեհի փող., 23 շենք
Կարևոր: Դատական գործը հաղթելու դեպքում վճարված պետական տուրքը ենթակա է վերադարձման։